HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլին ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և արձանագրել, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առավել կարևոր է այն, որ երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում ավելի է խորանում և ամրապնդվում: Երկրի ղեկավարի խոսքով՝ սա արձանագրել են նաև վերջերս Տիրանայում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը:

Ժան-Նոել Բարոն ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է էլ ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում: Միաժամանակ, Ժան-Նոել Բարոն շնորհավորել է ՀՀ վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաջորդ տարի Հայաստանում անցկացնելու առթիվ:

Զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջին զարգացումների շուրջ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
OSZAR »