HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ամփոփվել են Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
OSZAR »